ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Ուրախ ենք ողջունելու պաշտոնական կայքի մեր այցելուներին: Ուզում ենք վստահություն հայտնել, որ կայքում դուք կկարողանաք գտնել ձեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Գրիգոր Նաերկացի համալսարանը հիմնադրման օրվանից հավատարիմ լինելով գիտակրթական հիմնարկ կոչվելու պատվաբեր առաքելությանը, կարողացել է կարճ ժամանակում հաստատուն տեղ գրավել Արցախի բարձրագույն կրթական համակարգում: Համալսարանի դռները միշտ էլ բաց են եղել Արցախի, Հայաստանի ու արտերկրի ուսումնատենչ հայ երիտասարդների առաջ, իսկ բուհի շրջանավարտներից շատերը մասնագիտական համապատասխան որակավորում ստանալով, այսօր արդեն լուրջ դերակատարություն ունեն ԼՂՀ և ՀՀ տարբեր բնագավառներում իրականացվող պետականաշեն աշխատանքներում:

Արդյունավետորեն համագործակցելով արցախյան և հայաստանյան գործընկեր կառույցների հետ, փորձի փոխանակման ու գիտական ներուժի ընդարձակման շնորհիվ բուհը կարողանում է հետևողականորեն բարձրացնել ուսման որակը, արդիականացնել համալսարանի նյութատեխնիկական բազան: Համոզված ենք, շարունակաբար կատարվող բարեփոխումները ավելի կամրապնդեն Գրիգոր Նարեկացի պետական հավատարմագրված համալսարանի հեղինակությունը մյուս բուհերի շարքում:

Այս ամենի նկատառմամբ անհրաժեշտ ու կարևոր ենք համարում պաշտոնական կայքի գործունեությունը, որի միջոցով կարելի է լիարժեքորեն ծանոթանալ բուհում տեղի ունեցող ուսումնակրթական գործընթացներին ու նորամուծություններին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է

2018-2019 ուս.տարվա ընդունելություն

Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետական հավատարմագրված  համալսարանը հայտարարում է  2018-2019 ուս.տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով. 

Առկա և հեռակա ուսուցում

1. Հայոց լեզու և գրականություն

2. Ռուսաց լեզու և գրականություն

3. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

4. Պատմություն

5. Իրավագիտություն

6. Տնտեսագիտություն

7. Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ

8. Նախնական զինվորական պատրաստություն

9. Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Ի գիտություն միջնակարգ դպրոցի շրջանավարտների, հայտնում ենք, որ «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտությունների գծով ԹԵ ԱՌԿԱ, ԹԵ ՀԵՌԱԿԱ կարգով սովորել ցանկացող դիմորդների ընդունելության քննությունները կազմակերպում է «Գրիգոր Նարեկացի» համալսարանը :
Ուսման տևողությունը. առկա ուսուցմամբ` 4 տարի, հեռակա ուսուցմամբ` 5 տարի:
Համալսարանն ընդունելություն է կատարում նաև ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԲԱԺՆՈՒՄ:
Ուսուցումն առկա ուսուցմամբ՝ 2 տարի, հեռակա ուսուցմամբ` 2,5 տարի, կազմակերպվում է հետևյալ մասնագիտությունների գծով.


Առկա և հեռակա ուսուցում

1. Հայոց լեզվի պատմություն և գրաքննադատություն

2. Հայ գրականության պատմություն

3. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

4. Ռուսաց լեզու

5. Պատմություն

6. Իրավագիտություն

7. Տնտեսագիտություն

8. Կառավարման տեղեկատվական համակարգեր

9. Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
Համալսարանն ունի պետական կարգավիճակ. ուսանողներն օգտվում են պետության կողմից բուհերի համար նախատեսված բոլոր արտոնություններից:
Վարձավճարները համալսարանում առավել մատչելի են (35-40%-ով ցածր), քան մյուս բուհերում:

Համալսարանի քոլեջը (միջին մասնագիտական կրթական ծրագիր),

1. Թարգմանություն և գործավարություն (հիմնական կրթությամբ` 4 տարի)

2. Հայոց լեզվի դասավանդում (հիմնական կրթությամբ` 4 տարի)

3. Ռուսաց լեզվի դասավանդում (հիմնական կրթությամբ` 4 տարի)

4. Դասավանդում տարրական դասարաններում (հիմնական կրթությամբ`4 տարի)

5. Ֆիզիկական կուլտուրա և սպորտ (հիմնական կրթությամբ` 4 տարի)

6. Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում (հիմնական կրթությամբ` 4 տարի)

7. Զբոսաշրջություն (հիմնական կրթությամբ` 3 տարի 6 ամիս)

8. Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (հիմնական կրթությամբ` 3 տարի)

9.Մենեջմենթ (հիմնական կրթությամբ` 3 տարի)

10.Ֆինանսներ (հիմնական կրթությամբ` 3 տարի)

11.Ատամնատեխնիկական գործ (հիմնական կրթությամբ` 3 տարի, միջնակարգ կրթությամբ 2 տարի)

12.Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (հիմնական կրթությամբ`3 տարի 6 ամիս, միջնակարգ կրթությամբ` 2 տարի 6 ամիս )

«Գրիգոր Նարեկացի» համալսարանին կից գործող քոլեջը գերազանց կամ հարվածայինգնահատականներով ավարտողներն իրենց ուսումը` 
համապատասխան մասնագիտությունների գծով, կարող են առանց ընդունելության քննությունների շարունակել բարձրագույնի հեռակա ուսուցման համակարգի երկրորդ կուրսերից` օգտվելով ուսման վճարի զգալի զեղչերից:
Հայտերի և փաստաթղթերի ընդունումը  սկսված է:

Պետությունը փոխհատուցում է ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաների, ժամկետային զինվորական ծառայության
պարտականությունները կատարելիս առաջին կարգի հաշմանդամների , առանց ծնողական խնամքի մնացած, սպաների զավակների (առկա ուսուցման համակարգ՝ բակալավր) ուսման ծախսերը:  Համալսարանի  սովորողներն  ըստ սոցիալական պայմանների, բացի
պետական  օժանդակությունից,  օգտվում  են  նաև համալսարանի  կողմից  սահմանվող զգալի  զեղչերից, գերազանցիկները,  ընդհուպ`  մինչև անվճար  ուսուցում:

Բարձրագույնում սովորող ցանկացող դիմորդների փաստաթղթերն  ընդունվում են 2018թ. մայիսի 5-ից: Քոլեջում սովորող ցանկացողները կարող են արդեն գրավոր հայտեր ներկայացնել՝ ըստ ընտրած մասնագիտությունների, իսկ արդեն ընտրելուց հետո՝ ատեստատը(իսկականը):  
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք համալսարան (հասցե ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 44/46) կամ զանգահարեք հեռ. 94-18-59, 94-14-29 հեռախոսահամարներով:

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐԱՏ

 

 

 

 

 

 

 

Կապ մեզ հետ

Մեր հասցեն՝
ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 44 

Հեռախոսներ՝
+374 (479) 4-14-29
+374 (479) 4-18-59

էլեկտրոնային հասցե՝
info@grigornarekatsi.am

Հարցում

Հաճախ եք այցելում մեր կայքը ?